Իրաքի Բաշիքա ճամբարի Թուրքիայի ԶՈւ զորամիավորում մեծ թվով ռազմական մեքենա է տեղափոխվել

Փետրվարի 26-ին Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ տեղակայված Բաշիքա (Բեշիքա) ճամբարի՝ Թուրքիայի ԶՈւ զորամիավորում մեծ թվով ռազմական մեքենա է տեղափոխվել: Այդ տեղափոխությունը կապված է Բաշիքա ճամբարի թուրքական զորամիավորումում իրականացվող փոփոխությունների հետ: 

Իրաքի Բաշիքա ճամբարի Թուրքիայի ԶՈւ զորամիավորում մեծ թվով ռազմական մեքենա է տեղափոխվել:

Իրաքի Բաշիքա ճամբարի Թուրքիայի ԶՈւ զորամիավորում մեծ թվով ռազմական մեքենա է տեղափոխվել:

Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Նշենք, որ նույն օրը Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին այցելել է Թուրքիա, հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են Մոսուլ և Թալ-Աֆար քաղաքներում իրադրությունը, պայքարը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ և Սիրիայում վերջին զարգացումները:

Հիշեցնենք, որ դեռևս 2015-ի դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց գումարտակ է մտցրել Իրաքի հյուսիս՝ Բաշիքա բնակավայր, առանց Բաղդադի կարծիքը հարցնելու: Իրաքի իշխանությունները բազմիցս պահանջել են Իրաքի տարածքից դուրս բերել թուրքական զորքերը: 2016-ի նոյեմբերի 1-ին Իրաքի վարչապետը հայտարարել է, որ Իրաքը չի ցանկանում պատերազմել Թուրքիայի հետ, բայց եթե առճակատում լինի, Իրաքը պատրաստ է դրան: Բայց Թուրքիայի զինուժը շարունակում է մնալ Իրաքում: Իսկ վերջին շրջանում Իրաքի իշխանությունները այլևս չեն բարձրացնում այս հարցը:

Դրանից բացի, 2016-ի հոկտեմբերի 17-ին Իրաքում Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից հետո Թուրքիան մի քանի անգամ հայտարարել է, որ իր բանակը նույնպես մասնակցում է գործողությանը՝ հարվածներ հասցնելով «Իսլամական պետության» դիրքերին: Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի խնդրանքով Բեշիքայի թուրքական զորախումբն իր զինտեխնիկայով աջակցում է Բաշիքան ԻՊ զինյալներից մաքրելու գործողությանը։ Թուրքիայի վարչապետի փոխանցմամբ՝ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի օդուժը կմասնակցի նաև բուն Մոսուլի ազատագրմանը, և այդ հարցը արդեն համաձայնեցվել է կողմերի հետ։ Սակայն հաջորդ օրը Իրաքի բանակի հրամանատարությունը հերքել է Թուրքիայի զինուժի որևէ տեսակի մասնակցությունը Մոսուլի ազատագրմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *