Ադրբեջանցիների դիերը միջդիրքային գոտուց չեն հանվել ադրբեջանական կողմի մեղքով. ՊԲ

Փետրվարի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ փետրվարի 26-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, պետք է տեղի ունենար չեզոք գոտում հայտնված ադրբեջանական դիակների դուրս բերման գործընթացը:

Սակայն երեկ ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր միջդիրքային գոտում մնացած իր սպանված զինծառայողների անունները: Միաժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին մեղադրել էր, թե իբր հայկական կողմը խախտել է պայմանավորվածությունը և թույլ չի տվել դիակները հանել միջդիրքային գոտուց:

Ադրբեջանցի սպանված զինծառայողների՝ միջդիրքային գոտում մնացած դիակները (25.02.2017)

Ադրբեջանցի սպանված զինծառայողների՝ միջդիրքային գոտում մնացած դիակները (25.02.2017)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *