Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել է 5 զինծառայողի կորուստ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է փետրվարի 25-ին Արցախի դիրքերի գրոհած, սպանված և միջդիրքային գոտում մնացած իր զինծառայողների անունները, որոնք 5-ն են.

  • Աբդուլլաև Ագշին Իսմայիլ օղլու (Abdullayev Aqşin İsmayıl oğlu),
  • Նազարով Շահլար Յաշար օղլու (Nəzərov Şahlar Yaşar oğlu),
  • Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլու (Haşımlı Tural Əbdül oğlu),
  • Ղադիմով Զյուլֆյու Ռահիմ օղլու (Qədimov Zülfü Rəhim oğlu),
  • Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլու (Cəfərov Zakir Nazim oğlu):

Հիշեցնենք, որ նշված 5 սպանվածներից երկուսի անունները հայտնել էինք ավելի վաղ: Փետրվարի 26-ին հայտնել էինք ադրբեջանական բանակի մայոր, բրիգադի հետախուզության պետ Աբդուլլաև Ագշինի և ադրբեջանական բանակի սպա Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլուի մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *