Պարզվել է Ադրբեջանի կորուստներից մեկի ինքնությունը

Ադրբեջանական սոցցանցերում հայտնվել է փետրվարի 25-ի մարտերի արդյունքում սպանված ադրբեջանցի զինծառայողներից մեկի ինքնությունը: Սպանվածը ադրբեջանական զինուժի մայոր, բրիգադի հետախուզության պետ Ագշին Աբդուլլաևն է՝ Շաքիի շրջանի Քիշ գյուղից: Տեղեկություն կա հնարավոր սպանվածներից ևս մեկի ինքնության մասին:

Աբդուլլաևի սպանվելու մասին հայտնել էր Շաքիի շրջանի սոցցանցային խմբերից մեկը: Հրապարակված լուսանկարը վաղ տարիների է, երբ նա դեռևս լեյտենանտ էր:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, մայոր Ագշին Աբդուլլաև (Aqşin Abdullayev). Նկարը՝ լեյտենանտ ժամանակի

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, մայոր Ագշին Աբդուլլաև (Aqşin Abdullayev). Նկարը՝ լեյտենանտ ժամանակի

Ավելի ուշ Պաշտպանության բանակը ևս տեղեկություններ է տրամադրել ադրբեջանական զինուժի որոշ սպանվածների մասին, որտեղից պարզ է դառնում, մայոր Աբդուլլաևը Ադրբեջանի զինված ուժերի 181-րդ բրիգադի հետախուզության պետն էր:

Բացի այդ, սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերից մեկը գրել էր, որ իր հորաքրոջ որդու՝ հետախույզ Մուրադ Հուսեյնովի հետ չեն կարողանում կապ հաստատել: ՊԲ նշված հաղորդագրությունում ասվում էր, որ սպանված ադրբեջանցիներից մեկի ազգանունը «Ադհուսեյնով» է: Razm.info-ի մասնագետները հայտնաբերեցին այդ անձի էջը, որից կարելի է եզրակացնել, որ, ամենայն հավանականությամբ, նա իսկապես զինծառայող է:

Ամենայն հավանականությամբ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Մուրադ Հուսեյնովը

Ամենայն հավանականությամբ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Մուրադ Հուսեյնովը

Ավելացնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր ադրբեջանցիների հարձակման տեսանյութը: Վերջում երևում են նաև միջդիրքային տարածքում մնացած ադրբեջանցի զինծառայողների դիակները՝ առնվազն 5 հոգի:

Ադրբեջանական սոցցանցերում տարածված տեղեկությունները խոսում էին մինչև 7-16 սպանված զինծառայողի մասին, սակայն այդ տեղեկությունները դեռևս չեն հաստատվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *