Ադրբեջանի ՊՆ-ն ընդունում է, որ կորուստներ ունի

Փետրվարի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս տեղեկություններ է տրամադրել  Արցախի սահմանին մարտերի վերաբերյալ՝ հաստատելով, որ իրենք կորուստներ ունեն։ Առայժմ քանակ չի նշվում։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այս պահին ևս անուղղակիորեն հաստատում է, որ հայկական կողմը որևէ կորուստ չունի, քանի ադրբեջանական կողմի հաղորդագրությունում միայն իրենց կորուստների մասին են խոսում։

Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, իբր իրենց կորուստները հայկական կողմի հարձակման արդյունքում են, սակայն որևէ կերպ չի մեկնաբանում, թե այդ դեպքում ինչու՞ են իրենց զինծառայողների դիակները հայտնվում միջդիրքային տարածությունում։

Ինչպես արդեն նշել էինք, հարձակման փորձը եղել է շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով։ Թշնամին օգտագործել է ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *