Բելառուսում ԶՈւ ՄիԳ-29 կործանիչ է վթարվել, օդաչուն վիրավորվել է

Փետրվարի 23-ին Բելառուսի Բոբրույսկ ռազմական օդանավակայանում այդ երկրի զինված ուժերին պատկանող ՄիԳ-29 կործանիչի շարժիչներից մեկն այրվել է՝ մինչ ինքնաթիռը կհասցներ օդ բարձրանալ: Օդաչուն հասցրել է կատապուլտի օգնությամբ դուրս նետվել, ինչի արդյունքում ընդամենը կոտրել է ոտքը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Բոբրույսկ ռազմական օդանավակայանում տեղակայված ՄիԳ-29 կործանիչ

Բոբրույսկ ռազմական օդանավակայանում տեղակայված ՄիԳ-29 կործանիչ

Նշվում է, որ միջադեպից հետո Բելառուսի նշված ռազմական օդանավակայանում անորոշ ժամանակահատվածով դադարեցրել են բոլոր թռիչքները, այդ թվում՝ նաև ուղղաթիռների:

Վթարի վերաբերյալ հավելյալ տվյալներ չեն տրամադրվում, Բեռլառուսի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հիմնական տեղեկությունը, «այն ինչ պետք է ասվեր», արդեն ասվել է:

Նշենք, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում բելառուսական զինուժն անցկացնում է ռազմաօդային ուժերի հանկարծակի ստուգումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *