Թուրքական օդուժը կրկին ռմբակոծել է Իրաքում PKK-ի քրդերի դիրքերը

Փետրվարի 23-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային՝ Թուրքիային և Իրանին սահմանակաից Քանդիլի լեռների շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուքրական կողմը նշում է, որ գործողությունների արդյունքում սպանվել է քրդական կառույցի 27 զինյալ:

Քրդական ANF լրատվական գործակալությունն իր հերթին հայտնում է, որ թուրքական օդուժի թիրախը եղել են նաև բնակավայրերը: Բացի այդ, խոցվել է նաև սարի լանջին կախված, քրդական կառույցի ձերբակալված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարով պաստառը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *