«Իսլամական պետությունը» խոցել է Թուրքիայի ԶՈւ ևս մեկ զրահամեքենա

Փետրվարի 22-ին թուրք Twitter սոցիալական ցանացի օգտատերերից մեկը հրապարակել է Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում Թուրքիայի հովանավորյալ զինյալների և «Իսլամական պետություն» խմբավորման՝ նույն օրվա մարտերից տեսանյութ, որտեղ թուրքական կողմում երևում է խոցված հետևակի մարտական մեքենա։

Նույն սոցիալական ցանցի մեկ այլ օգտատեր, ով հաճախակի է տեղեկություններ հրապարակում Սիրիայում Թուրքիայի ԶՈւ գործողություններից, նշում է, որ դա Թուրքիայի ԶՈւ ACV-15 ՀՄՄ է, որը խոցվել է ԻՊ զինյալների կողմից։

Նշվում է, որ [դատելով խոցվածության աստիճանից], ամենայն հավանականությամբ ԻՊ զինյալներն օգտագործել են համակցված զինամթերքով։ Դրանք հրթիռային, հակատանկային այն զինատեսակներն են, որոնք բաղկացած են երկու խոցող արկերից։ Այդպիսի զենքրը, սակայն, հիմնականում օգտագործվում են լավ պաշտպանված տանկերը խոցելու համար։

Ավելացնենք, որ, դատելով համացանցում հայտնված տվյալերից, թուրքական զինուժի և նրանց հովանավորությամբ գործող զինյալների առաջխաղացումն Ալ-Բաբ քաղաքում բավականին դանդաղ տեմպերով է ընթանում։ Բացի այդ, թուրքական կողմի գործողությունները շարունակում են ուղեկցվել մարդկային և զինտեխնիկայի կորուստներով։

Միայն Թուրքիայի պաշտոնական տվյալներով՝  օգոստոսի 24-ից մինչ օրս Սիրիայում սպանվել է Թուքրիայի ԶՈւ 68 զինծառայող, որոնց մեծ մասը հենց Ալ-Բաբում:

2016 թ․ վերջի դրությամբ Սիրիայում Թուրքիայի կորցրած զրահատեխնիկայի քանակին մասամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հոդվածում։

Ալ-Բաբում թուրքական զինուժի և ԻՊ մարտերից տեսագրություն․

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *