Փետրվարի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նույն օրը Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, Խալիլով Խանօղլու Ինթիզամ օղլուն (Xəlilov Xanoğlan İntizam oğlu): Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկական կողմի հրետանային կրակի հետևանքով: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Համաձայն Ադրբեջանի ՊՆ հայտարարության՝ միջադեպը գրանցվել է փետրվարի 22-ի կեսօրին:
Հիշեցնենք, որ համաձայն Պաշտպանության բանակի հայտարարության, ադրբեջանական զինուժը փետրվարի լույս 22-ի գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է Դ-44 թնդանոթներ, 60, 82 և 120 մմ ականանետներ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:
Ավելացնենք, որ 2017 թ. սկզբից մինչ օրս հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 14 կորստի մասին:
Pingback: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ-ն դիմել է կանխարգելիչ գործողությունների | Ռազմ.info