ԻՀՊԿ զորավարժությանը փորձարկվել է հակաուղղաթիռային ական

Իրանի իսլամական հեղափոխության պահապնների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի «Փեյամբար է ազամ-11» զորավարժությանը ներկայացվել է տեղական արտադրության «Սաեղե»  կոչվող հակաուղղաթիռային ական։ Այս մասին փետրվարի 22-ին հայտնել է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ականը գետնին տեղադրելուց հետո՝ «անձնակազմը» հեռվից պայթեցնում է այն, ինչից հետո մեծ քանակությամբ փոքրիկ ռումբեր են օդ բարձրանում (մինչև 500մ) և պայթում։

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ Ալի» զորավարժություն (արխիվ)

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ Ալի» զորավարժություն (արխիվ)

«Փեյամբար է ազամ-11»  (Մեծն մարգարե) զորավարժությունը անցկացվել է փետրվարի 20-22-ը, Իրանի կենտրոնում, արևելքում, հյուսիս-արևելքում։

Զորավարժության ավարտական փուլին  զինծառայողները Տ-72 տանկով, ԲՄՊ-2 և«Բորաղ» ( ԲՄՊ-1-ի իրանական տարբերակը) զրահափոխադրիչներով հարձակվել են  պայմանական հակառակորդի դիրքերի վրա, ոչնչացրել նրա ստորաբաժանումները։ Հակառակորդի դիրքերին հարվածներ է հասցվել նաև հրետանիով։

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Սաբերին» հատուկջոկատայինների գումարտակի զինածառայողները վնասազերծել են իրենց տեղակայման վայրին մոտեցող պայմանական հակառակորդի մահապարտ ինքնագնացները։

Վարժանքներին ներգրավվել են նաև Bel-206, Bel-214 ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր։

Հիշեցնենք, որ զորավարժության առաջին փուլում  կիրառվել էր «Միսաղ» շարժական զենիթահրթիռային համալիրը, «Ֆաջր-3/4/5»  հրթիռները։

«Ֆաջր-5» կառավարվող հրթիռի փորձարկում ԻՀՊԿ զորավարաժության ժամանակ

«Ֆաջր-5» կառավարվող հրթիռի փորձարկում ԻՀՊԿ զորավարաժության ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *