Թուրքիան իր տարածքում և Իրաքի հյուսիսում հարվածել է PKK դիրքերին

Փետրվարի 21-ին Թուրքիայի ռազմօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են երկրի հարավային Հաքքարի նահանգում և Իրաքի հյուսիսային Զափ շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հարվածի հետևանքով ոչնրչացվել է PKK-ի 10 թիրախ: Գործողությունից հետո Թուրքիայի օդուժի ինքնաթիռները վերադարձել են տեղակայման վայր:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Թուրքիայի օդուժը 2 առանձին ավիահարված է հասցրել Իրաքի Զափ շրջանում PKK-ի դիրքերին: Փետրվարի 19-ին Թուրքիայի օդուժը բացի Զափ շրջանից քրդական կառույցի դիրքերին հարվածել է նաև Ավաշին-Բասյան շրջանում:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի զինուժը կրկին ինտենսիացրել է հարվածները Իրաքի հյուսիսում PKK-ի դիրքերին: Թուրքիան Իրաքում քրդերի դիրքերին հատկապես ինտենսիվ հարվածներ հասցրել էր հունվարի 10-12-ին: Այդ ընթացքում թուրքական կողմը հայտնել էր PKK-ի դիրքերին ավիահարվածներ հասցնելու առնվազն 3 տարբեր գործողությունների իրականացման մասին։ Հունվարի 18-ին և հունվարի 25-ին թուրքական օդուժը կրկին հարվածել էր Իրաքում քրդերի դիրքերին (1, 2

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *