Ադրբեջանն Իսրայելից ու Բելառուսից զենք ներկրողների առաջատար եռյակներում է. SIPRI

Ադրբեջանի ներկրումներին բաժին է ընկնում 2012-2016 թթ Իսրայելի արտահանած ամբողջ սպառազինության 13 տոկոսը: Այս ցուցանիշով Ադրբեջանը զիջում է միայն Հնդկաստանին (41 %):

Ադրբեջանի ԶՈւ-ն վարժանքներ է իրականացնում՝ իսրայելական արտադրության ականանետներով

Ադրբեջանի ԶՈւ-ն վարժանքներ է իրականացնում՝ իսրայելական արտադրության ականանետներով

Ադրբեջանի ներկրումներին բաժին է ընկնում նաև նույն ժամանակահատվածում Բելառուսի զենքի արտահանման 11 տոկոսը: Սրանով Բելառուսից զենք ներկրող երկրների ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է 3-րդ տեղը՝ զիջելով Չինաստանին (27 %) և Սուդանին (18 %):

Սեփական հետազոտության մեջ այս տեղեկությունները հրապարակել է «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI):

Հետազոտության մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանը 7-րդն է Ռուսաստանից զենքի ներկրումների ցուցանիշով. ներմուծում է Ռուսաստանից արտահանվող զենքի 4 տոկոսը:

Ըստ SIPRI-ի տվյալների՝ 2007-2011 թվականների համեմատությամբ՝ 2012-2016 թթ ժամանակահատվածում Ադրբեջանի սպառազինության ներկրումների ծավալը մեծացել է 75 տոկոսով:

Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանին բաժին է ընկնում 2012-2016 թթ ամբողջ աշխարհում սպառազինության ներկրումների 1,4 տոկոսը: Այս ցուցանիշով Ադրբեջանը զենք ներկրող պետությունների ցուցակում 21-րդ տեղն է զբաղեցնում:

Ստորև՝ ամենաշատ զենք ներկրող պետությունների աղյուսակը և համաշխարհային զենքի ներկրումներում նրանց բաժինները (տոկոսով):

ՀՀ Պետություն 2007-11 2012-16
1 Հնդկաստան 9,7 13
2 Ս. Արաբիա 2,9 8,2
3 ԱՄԷ 3,1 4,6
4 Չինաստան 5,5 4,5
5 Ալժիր 3,9 3,7
6 Թուրքիա 2,5 3,3
7 Ավստրալիա 3,8 3,3
8 Իրաք 1,6 3,2
9 Պակիստան 4,8 3,2
10 Վիետնամ 1,1 3
11 Եգիպտոս 1,9 3
12 ԱՄՆ 3,7 2,5
13 Հվ Կորեա 5,4 2,5
14 Ինդոնեզիա 1,3 2,1
15 Թայվան 0,3 2
16 Սինգապուր 3,7 1,8
17 Վենեսուելա 2 1,6
18 Բանգլադեշ 0,2 1,5
19 Իսրայել 1,4 1,4
20 Բրիտանիա 1,9 1,4
21 Ադրբեջան 0,8 1,4

One response to “Ադրբեջանն Իսրայելից ու Բելառուսից զենք ներկրողների առաջատար եռյակներում է. SIPRI

  1. Pingback: Ադրբեջանի զենքի ներկրումների ծավալները 2016 թ. SIPRI | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *