Սիրիայում իրանցի զինծառայողներ են սպանվել

Սիրիայում սպանվել են իրանցի զինծառայողներ Մոստաֆա Զալնեժադը և Մեհդի Նեյմային։ Վերջինս սպանվել է Սիրիայի Համա քաղաքում մղվող մարտերի ժամանակ։ Այս մասին  փետրվարի 12-ին և 14-ին տեղեկացրել է իրանական Qasemsoleimani.ir լրատվակայքը (1.2

Հիշեցնենք, որ հունվարին Սիրիայում սպանվել էր (ԻՀՊԿ) գեներալ, իրանա-իրաքյան պատերազմի վետերան Ղոլամալի Ղոլիզադեն, ով Սիրիայում սպանված իրանցի 10-րդ գեներալն էր արդեն։

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Մոստաֆա Զալնեժադը

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Մոստաֆա Զալնեժադը

Իրանը ժխտում է Սիրիայում իր մարտական ստորաբաժանումների առկայությունը՝ հայտարարելով, որ այնտեղ զոհվող իրանցիները կամավորներ են, և Իրանը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ: Սիրիայում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Իրանի շահիդների և  վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայի պատերազմի ողջ ընթացքում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել:

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Մեհդի Նեյմային

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Մեհդի Նեյմային

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *