ԻՀՊԿ ցամաքային ուժերի զորավարժությանը փորձարկվելու են նոր հրթիռներ

Փետրվարի 20-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երկրի կենտրոնում մեկնարկած «Փեյամբար է ազամ-11»  (Մեծն մարգարե) զորավարժության առաջին փուլում հրթիռներով խոցել են պայմանական հակառակորդի թիրախը։ 

Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ Ալի» զորավարժություն (արխիվ)

ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ Ալի» զորավարժություն (արխիվ)

Զորավարժությանը ներգրավված են  հրետանային, ՀՕՊ ստորաբաժանումներ, անօդաչու թռչող սարքեր, ցամքային զորքերի ավիացիա։ Վարժանքներին փորձարկվելու են նաև նոր, ճշգրիտ հրթիռներ։

«Փեյամբար է ազամ-11»  զորավարժությունը  տևելու է 3 օր, անցկացվելու է երկրի կենտրոնում, արևելքում և հյուսիս-արևելքում  2 փուլով։ Վարժանքների ավարտին Բասիջը խաղարկելու է արվարձանների պաշտպանության գործողություններ։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին  ԻՀՊԿ ցամաքային ուժերը զորավարժություն անցկացրին երկրի արևմուտքում։

Հիշեցնենք նաև, որ 2017-ի հունվարին Իրանի խորհրդարանը ընդունեց օրինագիծ, որով կառավարությունը պարտավորվում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել  երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Օրինագծով, ի թիվս մի շարք այլ միջոցառումների, նախատեսվում է ավելացնել հրթիռների արտադրությունը։

Նշենք նաև, որ ավելի վաղ ԱՄՆ-ն «բալիստիկ հրթիռներ փորձարկելու, ահաբեկիչներին օժանդակելու» համար պատժամիջոցներ սահմանեց Իրանում, Լիբանանում, Չինաստանում, ԱՄԷ-ում տեղակայված 12 ընկերության նկատմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *