Սիրիայի բանակը շարունակում է առաջխաղացումը դեպի Պալմիրա

Փետրվարի երրորդ շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերն ամրապնդվել են Պալմիրիայից մի քանի կմ հեռավորության վրա տեղակայված Տ4 («Տիյաս») ավաբազայում և գրավել մի շարք այլ բնակավայրեր։ Փետրվարի 19-ի դրությամբ սիրիական ուժերը կարողացել են գրավել ևս մի քանի գյուղ և Պալմիրային մոտենալ շուրջ 10 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է արաբական «Ալ-Մասդար Նյուզ» լրատվակայքը։

Սիրիայի կառավարական ուժերի զինծառայողները՝ Հոմս նահանգում, Պալմիրայից արևմուտք

Սիրիայի կառավարական ուժերի զինծառայողները՝ Հոմս նահանգում, Պալմիրայից արևմուտք

Փետրվարի 18-9-ին Սիրիայի կառավարական բանակը և դաշնակից ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Պալմիրայից արևմուտք և Ալ-Բայարաթ բնակավայրից արևելք ընկած Ալ-Ղարբիյա, Ալ-Շարղիյա (Բնակավայրի արևելյան, արևմտյան հատվածներ) թաղամասերը։

Սիրիական զինուժին օժանդակել են նաև Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական ինքնաթիռները։

Հիշեցնենք, որ 2016-ի մարտի 23-24-ի մարտերի ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը մեկ անգամ կարողացել էին ազատագրել ԻՊ զինյալների վերահսկողության տակ գտնվող Պալմիրա քաղաքը։ Սակայն այն կարողացան պահել միայն մինչև 2016 թ․ դեկտեմբեր, երբ իսլամիստներին հաջողվեց կրկին վերահսկողություն սահմանել այդ բնակավայրում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *