Ռազմաշաբաթ. Հայաստան. 12 – 18 փետրվարի, 2017

Ոչ մարտական 3 զոհ հայկական բանակում • Հակառակորդը կիրառել է ականանետ, հրանոթ • 2016-ին Արցախում մաքրվել է 24 ականադաշտ • ՊԲ ՀՕՊ սպաները հակաօդային «մարտի» վարժանքներ են արել • ՊԲ-ում մեկնարկել է 2017թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը • Վիգեն Սարգսյանը այցելել է հայ-ադրբեջանական պետական սահմանի արևելյան հատված • Կստեղծվի սահմանապահ գյուղերի քաղպաշտպանության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով • Ամփոփվել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական համակարգի և ՆԱՏՕ-ի փորձագետների համագործակցությունը •  ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է 7 երկրների իր պաշտոնակիցներին • ՀՀ կառավարության աշխատակազմում կստեղծվի զորահավաքով զբաղվող բաժին • Ամփոփվել են 2016-ին ՀՀ զինդատախազության կատարած աշխատանքները • Տավուշում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի • 102-րդ ռազմաբազայի հրետանավորները և հետախույզները վարժանքներ են անում

Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում • ՊԲ ՀՕՊ դասակների հրամանատարների հավաքներ • Ադրբեջանի հրետանին տեղակայված է ադրբեջանական բնակավայրի մոտ • ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ

Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում • ՊԲ ՀՕՊ դասակների հրամանատարների հավաքներ • Ադրբեջանի հրետանին տեղակայված է ադրբեջանական բնակավայրի մոտ • ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ

• Փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս զորամասին պատկանող T-170 բուլդոզերը ձորն է գլորվել, ինչի հետևանքով մահացել է բուլդուզերում գտնվող պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը:

Փետրվարի 17-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից մահացել է զինծառայող Գարեգին Արայի Արգամանյանը:

Փետրվարի 18-ին ՊԲ հարավային զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենի կրակոցից մահացել է զինծառայող Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը:

• Փետրվարի 12-13-ին և 16-17-ին ՊԲ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ, ականանետներ, նռնականետներ, իսկ ամբողջ շաբաթվա ընթացքում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

• Փետրվարի 12-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը տարածել է տեսանյութ, որտեղ պնդում են, որ «հայկական հրետանին նշանառության տակ է պահում ադրբեջանական գյուղերը»: Սակայն նույն տեսանյութում հստակ երևում է, որ թիրախի տակ գյուղերի կողքին թաքնված ադրբեջանական հրետանին է:

• Արցախի տարածքը ականներից և չպայթած զինամթերքից մաքրող «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպությունը հրապարակել է 2016-ին կատարած աշխատանքների հաշվետվությունը, ըստ որի տարվա ընթացքում կազմակերպության աշխատակիցները ոչնչացրել են 159 ական, կասետային զինամթերքի 165 պայթուցիկ մնացորդ, 2 ավիառումբ և 77 կտոր այլ չպայթած զինամթերք:

• Ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից կատարված եզրահանգումները, ինչպես նաև հակառակորդի հնարավոր սադրանքները հաշվի առնելով՝ ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերի ՀՕՊ դասակների և նրանց տեղակալների հետ անցկացվել են պարապմունքներ։

• Փետրվարի 13-ին Պաշտպանության բանակում մեկնարկել է 2017 թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը: ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջաններից մեկը:

• Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր, եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի արևելյան հատվածի մարտական հենակետերից մեկում:

Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:

Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:

• Փետրվարի 13-ին ՀՀ վարչապետի որոշումով սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կղեկավարի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

• Փետրվարի 13-ից 17-ը հերթական այցով Երևանում է եղել ՀՀ կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» խումբը, որում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի և Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները: Ամփոփվել են փորձագիտական խմբի և ՀՀ ՊՆ ռուհերի հաամգործակցության արդյունքները։

• Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցության շրջանակում Վիգեն Սարգսյանը փետրվարի 17-18-ին երկկողմ հանդիպումներ է ունեցել Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի, Լիբանանի պաշտոնակիցների հետ, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ է անցկացրել Գերմանիայի, Վրաստանի և Սինգապուրի պաշտպանության նախարարների հետ։ Մինչ այդ՝ փետրվարի 15-ին, Վիգեն Սարգսյանը Երևանում ընդունել է նաև Հայաստանում Բուլղարիայի դեսպանին:

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումներից մեկը Մյունխենի համաժողովի շրջանակներում

ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումներից մեկը Մյունխենի համաժողովի շրջանակներում

• ՀՀ կառավարությունը փետրվարի 16-ի նիստի ժամանակ որոշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարարության Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության փոխարեն  ՀՀ կառավարության աշխատակազմում համանման գործառույթներով բաժին ստեղծել:

• Փետրվարի 14-ին ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփել են 2016թ-ին կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարը:

• Փետրվարի 16-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի բնակավայրի մերձակայքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն անցկացրել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Դիտարկման ընթացքում կրակոցներ և միջադեպեր չեն արձանագրվել:

• Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները ճամբարային հավաքներ են սկսել: Փետրվարի 11-ին 102-րդ ռազմաբազայի հետախույզները մեկնարկել են մեկամսյա հավաք-վարժանքներ:

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *