Տավուշում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Փետրվարի 16-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Չինարի բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Դիտարկման ընթացքում կրակոցներ և միջադեպեր չեն արձանագրվել:

ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ

ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Խրիստո Խրիստովը:

Դիտարկումից հետո Չինարիի գյուղապետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչներին է ներկայացվել սահմանագոտում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:

ԵԱՀԿ պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը, արոտավայրերն ու դաշտերը:

Նշենք, որ սա ԵԱՀԿ ներկայացուցիչների 4-րդ դիտարկումն է այս տարվա ընթացքում: Նախորդ դիտարկումների ժամանակագրությունը կարող եք տեսնել ստորև:

One response to “Տավուշում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 12 – 18 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *