102-րդ ռազմաբազայի հրետանավորները մարտական կրակով վարժանքներ են անում

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները ճամբարային հավաքներ են սկսել: Ստորաբաժանումները իրականացրել են 100 կմ-ոց երթ դեպի «Ալագյազ» զորավարժարան: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ ՀՌՇ «Գրադ» ՀԿՌՀ-ը` հրետանավորների կրակային վարժանքների ընթացքում Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության

ՌԴ ԶՈւ «Գրադ» ՀԿՌՀ-ն` հրետանավորների կրակային վարժանքների ընթացքում
Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության

Հավաքներին մասնակցում է ավելի քան 300 զինծառայող, ներգրավված է 100 միավոր սպառազինություն, տեխնիկա, այդ թվում նաև «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, «Պոդնոս» ականանետներ, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրներ:

Վարժանքների հիմնական նպատակը ջերմաստիճանի ռեժիմի, օդի խտության փոփոխության պայմաններում կրակային պատրաստության բարելավումն է:

Ճամբարային հավաքների ավարտը կուղեկցվի մարտական կրակով, որի ընթացքում հրետանավորները կկրակեն ուղիղ և կիսաուղիղ նշանառությամբ տարբեր սպառազինություններով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *