Վիգեն Սարգսյանը Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանական գործակցությունը

Փետրվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևային: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը Բուլղարիայի դեսպանի հետ

Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը Բուլղարիայի դեսպանի հետ

Վիգեն Սարգսյանն ընդգծել է համագործակցության զարգացման հնարավորությունները մի շարք ոլորտներում և կարևորել մասնավորապես ռազմական ոստիկանության, ռազմական կրթության, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում փորձի փոխանակումը: Կարևորվել է նաև հայ-բուլղարական ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը:

Դեսպանն իր հերթին հայտնել է համագործակցության զարգացման բուլղարական կողմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ համագործակցության արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *