Ռուսաստանը կարդիականացնի Հնդկաստանի` տեխնիկական խնդիրներով Սու-30-ները

Հնդկաստանը և Ռուսաստանը պատրաստում են Սու-30ՄԿԻ կործանիչների արդիականացնելու պայմանագրի փաստաթղթերը։ Արդիկանացված Սու-30ՄԿԻ կործանիչները կստանան Սու-35 կործանիչների վրա տեղադրված շարժիչներից։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժովը և «Объединенная двигателестроительная» կորպորացիայի տնօրեն Ալեքսանդր Արտյուխովը (1,2

Այս պահին Ռուսաստանի արտոնագրով Հնդկաստանում հավաքվել և զինված ուժերին է մատակարարվել 230 միավոր Սու-30ՄԿԻ կործանիչ: Եվս 40 ինքնաթիռի կոմպլեկտ դեռ մատակարարվելու է և հավաքվի:

2016-ի օգոստոսին հնդկական The Hindu լրատվակայքը, հղում անելով Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյայի, փոխանցել էր, որ Հնդկաստանը և Ռուսաստանը մոտ են 2016-ի վերջին 7-8 միլիարդ ԱՄՆ դոլար գնահատվող պայմանագիր կնքելուն, որով կարդիականացվեն Հնդկաստանի ՌՕՈւ բոլոր Սու-30 կործանիչները:

Լրատվամիջոցը հայտնում էր, որ կործանիչները ունեն որոշ տեխնիկական խնդիրներ: Այդ մասին խոսվում էր դեռ 2014-ից: Մասնավորապես՝ Սու-30ՄԿԻ կործանիչերի շրջանում հանդիպել են այնպիսի թերություններ, ինչպիսիք են բորտ-համակարգչի և օդաչուի տեղեկատվական էկրանների աշխատանքի խափանումները։ Որպես լուրջ խնդիր նշվում է նաև որոշ դետալների նորոգման անհրաժեշտության մասին, ինչի ուղղությամբ, սակայն, ռուսաստանյան կողմը ևս անհրաժեշտ աջակցություն չէր ցուցաբերել:

Նախատեսվում էր արդիականացնել կործանիչների ռադարները, էլեկտրոնային համակարգերը, ավելացնել նոր սպառազինություն, ինչպես նաև՝ տեղադրել ռադարներից քողարկման համակարգեր:

Նշենք, որ 2004-ին  Ռուսաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքվել էր համաձայնագիր, որով Հնդկաստանին տրվում էր Սու-30 կործանիչների հավաքման արտոնագիր։ Անհրաժեշտ տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարումը պետք է իրականացներ «Իրկուտ» կորպորացիան։

«Սու-30ՄԿԻ»-ն «Սու-27» կործանիչների ընտանիքից է և հատուկ հարմարեցված է Հնդկաստանի ներկայացրած պահանջներին։ Այն  կարող է կրել մինչև 8 տոննա մարտական բեռ` «օդ-օդ», «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, չկառավարվող հրթիռային արկեր, ավիառումբեր ևն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *