Թուրք-սիրիական սահմանին բախումներ են եղել Թուրքիայի զինուժի և քրդական ուժերի միջև

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է, որ փետրվարի 13-ին Սիրիայի հյուսիսից՝ քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) վերահսկողության տակ գտնվող տարածքներից կրակել են Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Նուսայբին գավառի սահմանապահ ուժերի վրա: Թուրքիայի ԶՈւ ԳՇ հայտարարությունը փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

րդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները:

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորման զինյալները:

Աղբուրի համաձայն՝ Թուրքիայի զինուժը դիմել են պատասխան գործողությունների և հրթիռային կայանքից կրակել են քրդերի ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվել է PYD-ի 1 զինյալ:

Սակայն, փետրվարի 13-ին PYD-ռազմական թև համարվող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորումը հայտարարություն է տարածել, որ Թուրքիայի զինուժը փորձել է անցնել թուրք-սիրիական սահմանը և Սիրիայի հյուսիս-արևելյան Հասաքա նահանգի Սերեքանիյե (Ռաս ուլ-Այն) քաղաքի կողմից ներխուժել քրդական ինքնավարության տարածք: Փոխանցում է քրդական ANF  News լրատվական գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ քրդական ուժերը զգուշացման նպատակով կրակել են Թուրքիայի զինծառայողների վրա, ինչի արդյունքում բախումներ են սկսվել Թուրքիայի զինուժի և քրդերի միջև: Բախումներում «շարքից հանվել է» Թուրքիայի զինուժի մեկ ռազմական մեքենա:

Ըստ YPG-ի հայտարարության՝ Թուրքիայի զինուժը փորձել է քրդերի վերահսկած տարածքներ ներխուժել նաև փետրվարի 12-ին, իսկ ավելի վաղ Թուրքիայի ԶՈւ-ն սկսել է թուրք-սիրիական սահմանից Քոբանի քաղաքի գնացող ճանապարհի շինարարական աշխատանքները, իսկ թուրքական բանակի ԱԹՍ-ն թռիչքներ է իրականացրել Քոբանիի արևմտյան հատվածում:

Թուրքիան PYD-ին մշտապես դիտել է իբրև «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) թև և սպառնալիք Թուրքիայի անկախությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *