Վրաստանում կստեղծվի ռազմական պատրաստության միջազգային կենտրոն

ԱՄՆ-ն գերմանական Հոհենֆելսում ունեցած իր բազայի նմանությամբ ռազմական պատրաստության կենտրոն կկառուցի Վրաստանում։ Կառուցման աշխատանքների մեկնարկի մանրամասները քննարկելու համար Վրաստան է ժամանել ամերիկյան CUBIC կորպորացիայի խորհրդականների խումբ։ Այս մասին փետրվարի 13-ին հայտնել է Վրաստանի ԶՈւ մամուլի ծառայությունը։

Վազիանի զորավարժարանում անցկացվող զորավարժությունից. 2013 թվական

Վազիանի զորավարժարանում անցկացվող զորավարժությունից. 2013 թվական
Նկարը՝ AP-ի

Ռազմական պատրաստության նոր կենտրոնը կլինի Գերմանիայի Հոհենֆելսի ամերիկյան բազայի նմանությամբ, որտեղ Աֆղանստան մեկնելուց առաջ պատրաստություն են անցնում տարբեր երկրների՝ այդ թվում Հայաստանի զինծառայողները։
Ամերիկյան Cubic կորպորացիայի ներկայացուցիչները հանդիպել են նաև Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային։ Կողմերը քննարկել են կենտրոնի կառուցման աշխատանքների մեկնարկի և նոր կենտրոնին համապատասխան սպառազինություն տրամադրելու վերաբերյալ հարցեր։

Նշենք, որ կորպորացիան 2003 թվականից համագործակցում է Վրաստանի ԶՈւ հետ և աջակցում վերջինիս զարգացմանը։

Մոտ ժամանակներս Վրաստան կայցելի նաև ԱՄՆ եվրոպական ուժերի մարտական պատրաստության հրամանատարության պետ, բրիգադային գեներալ Անտոնիո Աուգուստոն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *