Ինգուշեթիայից Ռուսաստանի ՊՆ ռազմական ոստիկանության գումարտակ է ուղարկվել Սիրիա

Փետրվարի 13-ին Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-բեկ Էվկուրովը հայտարարել է, որ Ինգուշեթիայից Ռուսաստանի ՊՆ ռազմական ոստիկանության գումարտակը ուղարկվել է Սիրիա: Նշվում է, որ գումարտակն ապահովելու է Սիրիայում ՌԴ ԶՈւ ավիախմբի և Սիրիայում կռվող զինյալ խմբավորումների հաշտեցման կենտրոնի աշխատակիցների անվտանգությունը:  Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սիրիայի «Հմեյմիմ» ավաիաբազայի ռուսաստանյան ավիախումբի հիմնական մասը վերադառնում է Ռուսաստան

Սիրիայի «Հմեյմիմ» ավաիաբազայի ռուսաստանյան ավիախումբի հիմնական մասը վերադառնում է Ռուսաստան

Էվկուրովը հայտնել է, որ ռազմական ոստիկանության գումարտակը Սիրիայում խաղաղապահական գործունեություն է իրականացնելու: Նա նշել է, որ Ինգուշեթիայից Սիրիա է ուղարկվելու նաև հումանիտար օգնություն:

ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունը նախկինում ևս գործունեություն է իրականացրել Սիրիայում: 2016-ի դեկտեմբերին Ռուսաստանի ՊՆ ռազմական ոստիկանության գումարտակի զինծառայողները ժամանել էին Սիրիա՝ Հալեպ քաղաքում կարգ ու կանոն հաստատելու, Ռուսաստանի ԶՈւ զինծառայողների, շարժական հոսպիտալների անձնակազմերի, Սիրիայում կռվող զինյալ խմբավորումների հաշտեցման կենտրոնի աշխատակիցների անվտանգությունը ապահովելու համար:

Ինգուշեթիան հիմնականում բնակեցված է մուսուլմաններով: Ընդ որում Ինգուշեթիան, ահաբեկչական կենտրոններից մեկն է դարձել, ինչի դեմ պայքարում են Ռուսաստանի իշխանությունները։ Նշենք, որ Ինգուշեթիայում պարբերաբար հայտարարվում է հակաահաբեկչական ռեժիմ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սիրիայի կառավարության թույլտվությամբ այդ երկրի տարածքում իր ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներ տեղակայել է դեռևս 2015-ի հոկտեմբերից և ավիահարվածներ է հասցնում ահաբեկչական խմբավորումների դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *