Ռուսաստանը երկարաձգում է Հնդկաստանում Տ-90Ս տանկերի արտադրման արտոնագիրը

Ռուսաստանը համաձայնել է երկարաձգել Հնդկաստանում Տ-90Ս տանկերի արտադրման արտոնագիրը և պատրաստ է օժանդակել տանկերի արտադրության ընդլայնման կամ տանկեր մատակարարելու հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ծառայության ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժովը։

Փետրվարի 14-ին  հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Հնդկաստանի ԶՈւ Տ-90 «Բհիշմա» տանկը

Հնդկաստանի ԶՈւ Տ-90 «Բհիշմա» տանկը

Ըստ Դրոժովի` Դաշնային ծառայությանը  հայտնի է լրացուցիչ  Տ-90Ս տանկերի ձեռք բերման շուրջ Հնդկաստանի ՊՆ պլանները, սակայն այդ հարցով դեռ պաշտոնական  դիմում չի եղել։ Փոխանցում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը

Այժմ մենք չենք կարող ասել՝  Հնդկաստանին կտրամադրվեն պատրաստի տանկեր, թե՞ բաղադրիչներ` դրանք արտոնագրով հավաքելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր Ռուսաստանից 464 միավոր Տ-90 տանկ գնելու շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիրը։

Միաժամանակ Դրոժովը հայտնել է, որ մինչև տարեվերջ Ռուսաստանը ու Հնդկաստանը կստորագրեն Հնդկաստանին 48 միավոր Մի 17Վ-5 ուղղաթիռ մատակարարելու պայմանագիր:

Հիշեցնենք նաև, որ 2001-ին Հնդկաստանը Ռուսաստանի հետ կնքել է 1 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր, որով հնդկական գործարաններում արտոնագրով 1000 Տ-90 տանկեր արտադրելու իրավունք է ստացել։ Հնդկաստանում արտադրված առաջին տանկերը զինված ուժերին են տրամադրվել 2009-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *