Իրանում սկսվել է բանակի և ԻՀՊԿ համատեղ լայնածավալ զորավարժություն

Այսօր Իրանի արևելյան շրջաններում «Վելայաթի երկնքի պաշտպաններ 4» անունով լայնամասշտաբ յոթօրյա զորավարժություն է սկսվել, որին մասնակցում են Իրանի բանակը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), ինչպես նաև «Բասիջ» աշխարհազորային կազմակերպության անդամները։

Լայնածավալ զորավարժություն Իրանում

Լուսանկարը՝ Presstv.com կայքի։

Զորավարժության ընթացքում կիրառվելու են ՀՕՊ միջոցներ, F-4, F-5, F-7, F-14, «Միրաժ» և «Սու» կործանիչներ և հետախուզական ինքնաթիռներ։

Զորավարժությունն անցկացվում է 850000 քառակուսի կմ տարածքով, դրանց մասնակցում է 8000 մարդ։

Նախորդ նմանատիպ զորավարժությունն անցկացվել է 2011 թվականին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *