Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 4 զինծառայող վիարվորվել է

Փետրվարի 13-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքում Թուրքիայի զինուժի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 4-ը զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում. 02/10/2017 թ.

Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում. 02/10/2017 թ.

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Թուրքիայի հարավային՝ Սիրիայի սահմանակից Քիլիս և Գազիանթեփ նահանգների հիվանդանոցներ:

Թուրքական կողմի պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսի 24-ից մինչ օրս Սիրիայի տարածքում շարունակվող ռազմական գործողություններում սպանվել է Թուքրիայի ԶՈւ 67 զինծառայող: Սակայն ԻՊ հայտնած տվյալներով՝ Թուրքիայի ԶՈւ կորուստների թիվն անհամեմատ ավելի մեծ է:

Հիմնական կորուստները թուրքական զինուժը տվել է 2016 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից մինչև օրս շարունակվող Ալ-Բաբ քաղաքի գրավման գործողությունների ընթացքում: Ալ-Բաբը Սիրիայի հյուսիսում կարևոր ռազմավարական դիրք ունի: Թուրքիայի համար այն հատկապես կարևոր է քանի, որ փակում է ճանապարհը Սիրիայի հյուսիսում քրդական երկու ինքնավար շրջանների՝ Քոբանիի և Աֆրինի միջև: Այդպիսով, Ալ-Բաբի գրավումով Թուրքիան կկարողանա խոչընդոտել քրդական ինքանավորությունների միավորման Սիրիայում:

Թուրքական մամուլի համաձայն՝ Թուրքիայի զինուժը և նրան աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները մինչև այժմ ԻՊ զինյալներից գրավել են Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքի կենտրոնի 40 տոկոսը: Միևնույն ժամանակ Թուրքիայի ԶՈւ-ն վերահսկողություն է սահմանել Ալ-Բաբից մի քանի կմ հեռավարության վրա գտնվող Տադեֆ բնակավայրի ճանապարհի վրա՝ այդպիսով արգելափակելով Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացումը Ալ-Բաբ քաղաքի ուղղությամբ: Նշենք, որ Սիրիայի կառավարական ուժերը Ալ-Բաբի ուղղությամբ են շարժվում հարավից:

2016-ի օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ «Եփրատի վահան» ռազմական գործողությունը իրականացնելու և իր սահմանը գրոհայիններից «մաքրելու» մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *