Թուրքիայի զինուժը ԻՊ-ից գրավել է Սիրայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքի կենտրոնի մի մասը

Թուրքիայի զինուժը և նրան աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից գրավել են Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքի կենտրոնի 40 տոկոսը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի զինուժը «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հետ միասին վերահսկողություն է սահմանել Ալ-Բաբից մի քանի կմ հեռավարության վրա գտնվող Տադեֆ բնակավայրի ճանապարհի վրա՝ այդպիսով արգելափակելով Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացումը Ալ-Բաբ քաղաքի ուղղությամբ:

Թուրքական մամուլի տվյալներով, Թուրքիայի զինուժը թուրք-սիրիական սահմանից մոտ 35 կմ խորացել է Սիրիայի տարածքում:

Փետրվարի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բահրեյն, Սաուդյան Արաբիա և Քաթար այցելությունից առաջ հայտարարել է, որ Թուրքիայի զինուժի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների Ալ-Բաբի կենտրոն մուտք գործելուց հետո, արդեն սկսվել է քաղաքից ԻՊ զինյալների հեռանալու գործընթացը: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Էրդողանը կրկին հայտարարել է, որ Թուրքիայի նպատակը Սիրիայում ահաբեկչությունից ազատված 4-5 հազար կմ2 անվտանգության գոտի ստեղծելն է:

«Այնտեղ ահաբեկչությունից ազատված անվտանգության գոտի ստեղծելու համար մենք մի գործողություն ենք իրականացնում: Այդ գործողության ամենաարևելյան հատվածում Ջերաբլուսն է, ամենաարևմուտքում՝ Ալ-Ռաին: Դեպի հարավ առաջինը լուծվեց Դաբիք բնակավայրի խնդիրը, դրանից հետո գրեթե ավարտվել է Ալ-Բաբի խնդիրը: Այնուհետև օրակարգում են Մանբիջը և Ռաքքան»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ հյուսիսից սիրիական Ալ-Բաբ քաղաքին մոտեցել էին թուրքական զինուժը և Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ հիմնականում տեղի թյուրքական ժողովուրդներից,  իսկ հարավից էլ՝ Սիրիայի կառավարական ուժերը: Սրան հաջորդեց փետրվարի 9-10-ին «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների հարձակումը սիրիական բանակի դիրքերի վրա Ալ-Բաբ քաղաքից հարավ ընկած տարածքներում: 

2016-ի օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ «Եփրատի վահան» ռազմական գործողությունը իրականացնելու և իր սահմանը գրոհայիններից «մաքրելու» մասին:

2 responses to “Թուրքիայի զինուժը ԻՊ-ից գրավել է Սիրայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքի կենտրոնի մի մասը

  1. Pingback: Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 4 զինծառայող վիարվորվել է | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, սպանվել է թուրքամետ 7 զինյալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *