ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում մեկնարկել են հետախույզների մեկամսյա վարժանքներ

Փետրվարի 11-ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ նաև Հայաստանում տեղակայված ռազմաբազայում մեկնարկել են հետախույզների մեկամսյա հավաք-վարժանքներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Բացի Հայաստանում տեղակայված ռազմաբազայից, վարժանքներ կանցկացվեն նաև Ղրիմում, Հյուսիսային Օսիայում, Աբխազիայում, Ռոստովի, Վոլգոգրադի շրջաններում և Կարաչաևո-Չերկեսիայում տեղակայված ստորաբաժանումները:

Վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվելու է շուրջ 2000 հետախույզ, 200 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ զրահապատ մեքենաներ, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ, կապի միջոցներ և այլն:

Պայմանական հակառակորդի անձնակազմի և զինտեխնիկայի հայտնաբերման համար օգտագործվելու են ՍԲՌ-3 «Ֆարա» հետախուզական ռադիոլոկացիոն կայաններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *