Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ ևս 2 զինծառայող

Փետրվարի 12-ին Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մարտերում, համաձայն Թուքրիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության, սպանվել է Թուրքիայի ԶՈւ առնվազն երկու զինծառայող, ևս երեքը՝ վիրավորվել: Փոխանցում է թուրքական «Հաբեր Թյուրք» լրատվակայքը:

Թուրքական կողմի պաշտոնական տվյալների համաձայան՝ օգոստոսի 24-ից մինչ օրս Սիրիայի տարածքում շարունակվող ռազմական գործողություններում սպանվել է Թուքրիայի ԶՈւ 66 զինծառայող: Սակայն ԻՊ հայտնած տվյալներով՝ Թուրքիայի ԶՈւ կորուստների թիվն անհամեմատ ավելի մեծ է:

Հիմնական կորուստները թուրքական զինուժը տվել է 2016 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից մինչև օրս շարունակվող Ալ-Բաբ քաղաքի պաշարման գործողությունների արդյունքում: Վերջին շաբաթվա ընթացքում թուրքական կողմը հայտնում է, որ Թուրքիայի ԶՈւ և դաշնակից զինյալների ստորաբաժանումները արդեն մտել են Ալ-Բաբ քաղաք և շարունակում են առաջխաղացումը:

Սակայն ներկայում քաղաքի զգալի մասը դեռևս գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման ձեռքում: Մյուս կողմից՝ քաղաքին հարավից մոտեցել են նաև Սիրիայի կառավարական ուժերը:

One response to “Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ ևս 2 զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 12 – 18 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *