Քննարկվել է Հայաստանի և Լիբանանի ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը

Փետրվարի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի հետ: Քննարկել է Հայաստանի և Լիբանանի միջև Ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի համաձայնեցման ընթացքը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը:

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի հետ

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի հետ

Դեսպան Մկրտչյանը կարևորել է երկու երկրների բազմաբնույթ համագործակցությունը, որի շրջանակներում ռազմատեխնիկական ոլորտը ևս հեռանկարային է:

Կարևորվել է կողմերի միջև արդեն իսկ նախաձեռնված ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում գործնական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց այդ ուղղությամբ լրացուցիչ աշխատանքային հանդիպումների անցկացման շուրջ:

Դեսպան Մկրտչյանը և նախարար Սարաֆը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, Լիբանանի ներքին և արտաքին անվտանգության սպառնալիքները և դրանց դիմակայման գործում զինված ուժերի դերակատարությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ Փանոս Մանջյանը:

One response to “Քննարկվել է Հայաստանի և Լիբանանի ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 5 – 11 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *