Հնդկաստանում հավաքվել են ՌԴ-ից պատվիրված 270 միավոր կործանիչներից 230-ը

Ռուսաստանի արտոնագրով Հնդկաստանում հավաքվել է 230 Սու-30ՄԿԻ կործանիչ և մատակարարվել է զինված ուժերին: Եվս 40 ինքնաթիռի կոմպլեկտ դեռ մատակարարվելու է և հավաքվի:
Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով կործանիչներն արտադրող ռուսաստանյան «Իրկուտ» կորպորացիային:

Սու-30ՄԿԻ կործանիչ

Սու-30ՄԿԻ կործանիչ

Ինքնաթիռների կոմպլեկտները մատակարարվում և Հնդկաստանում հավաքվում են 2004-ին  Ռուսաստանի և Հնդկաստանի կառավարությունների կնքած համաձայնագրով։ Անհրաժեշտ տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարումն իրականացնում է «Իրկուտ» կորպորացիան։ Հնդկաստանում հավաքվող կործանիչների մոդիֆիկացիան ստացել է Սու-30ՄԿԻ ինդեքսը։

2016-ի օգոստոսին հնդկական The Hindu լրատվակայքը, հղում անելով Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյայի, փոխանցել էր, որ Հնդկաստանը և Ռուսաստանը մոտ են 2016-ի վերջին 7-8 միլիարդ ԱՄՆ դոլար գնահատվող պայմանագիր կնքելուն, որով կարդիականացվեն Հնդկաստանի ՌՕՈւ բոլոր Սու-30 կործանիչները:

Կործանիչները ունեն որոշ տեխնիկական խնդիրներ: Նախատեսվում էր արդիականացնել կործանիչների ռադարները, էլեկտրոնային համակարգերը, ավելացնել նոր սպառազինություն, ինչպես նաև՝ տեղադրել ռադարներից քողարկման համակարգեր:

Սու-30ՄԿԻ տարբերակը Սու-27 կործանիչների ընտանիքից է և հատուկ հարմարեցված է Հնդկաստանի ներկայացրած պահանջներին։ Այն  կարող է կրել մինչև 8 տոննա մարտական բեռ` «օդ-օդ», «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, չկառավարվող հրթիռային արկեր, ավիառումբեր ևն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *