Ուկրաինան Ղրիմի մոտ վարժանքներ կանցկացնի «Բուկ-Մ1» ԶՀՀ-ներով

Ուկրաինայի բանակը «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիրներով մարտական հրաձգություն կիրականացնի Խերսոնի շրջանի «Յագորլիկ» զորավարժարանում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խոսնակ Դմիտրի Գուցուլյակը։ Փետրվարի 10-ին փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Գուցուլյակը չի մանրամասնել, թե կոնկրետ ե՞րբ են տեղի ունենալու վարժանքները։

ԲՈւԿ-Մ1-2 զենիթահրթիռային համալիր

ԲՈւԿ-Մ1-2 զենիթահրթիռային համալիր

Ըստ խոսնակի՝  զենիթահրթիռային ստորաբաժանումների աշխատանքների կարգավորման համար «Բուկ-Մ1» ԶՀՀ-ներով կանցկացվի շուրջ 25 վարժանք, բացի այդ նախատեսվում է անցկացնել նաև շուրջ 50 մարտավարական վարժանք  բրիգադների հրամանատարական կետերի, գնդերի, ինչպես նաև շուրջ 35 մարտավարական վարժանք ապահովման ստորաբաժանումների հետ։

Յուրաքանչյուր ամիս վարժանքներ կանցկացնեն նաև ռազմաօդային ուժերի ռադիոէլեկտրոնային տեխնիկայի հաշվարկները։ Կլինեն նաև զորավարժություններ հետախուզական անօդաչու թռչող սարքերի ներգրավվածությամբ։

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին նույնպես Ուկրաինան Խերսոնի շրջանում անցկացրել է ՀՕՊ զորավարժություններ՝ միջին հեռավորության հրթիռների կիրառմամբ։ Զորավարժությունների անցկացման դեմ դժգոհություն էր հայտնել ռուսաստանյան կողմը և հայտարարել, որ  ռուսաստանյան օբյեկտներին սպառնացող վտանգի դեպքում  պատասխան հրթիռային հարված կհասցվի։

Նշենք, որ 2014-ից Ղրիմի թերակղզին վիճելի տարածք է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, որի կազմի մեջ մտնում է փաստացի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *