Մեկնարկել են ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի տանկիստների վարժանքները

Փետրվարի 7-ին Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ռազմաբազայում մեկնարկել են տանկային ստորաբաժանումների կրակային պատրաստության պարապմունքները: Վարժանքներն անցկացվում են «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Վարժանքներին ներգրավվել են ՌԴ զինված ուժերի շուրջ 100 զինծառայող, շուրջ 30 միավոր զինտեխնիկա, այդ թվում հիմնականում Տ-72Բ տանկեր: Տանկերի անձնակազմը զորավարժության ժամանակ պետք է կանգնած տեղից և շարժման ընթացքում խոցի 500-2000 մ հեռավորության վրա տեղակայված թիրախները:

Վարժանքներին ներգրավվել են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործվում են պայմանական հակառակորդի թիրախները հայտնաբերելու, համապատասխան կոորդինատները տանկային ստորաբաժանումներին փոխանցելու նպատակով:

One response to “Մեկնարկել են ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի տանկիստների վարժանքները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 5 – 11 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *