Թուրքական զինուժը կրկին հարվածել է Իրաքում և Սիրիայում քրդերի դիրքերին

Փետրվարի 6-ի երեկոյան Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային Սինաթ-Հաֆթանին և Հաքուրք շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ գործողությունների արդյունքում ոչնչացվել է 5 քրդական պահեստ և թաքստարան:

Միևնույն ժամանակ փետրվարի 7-ին քրդական ANF News գործակալությունը հայտնել է, որ թուրքական կողմը ռմբակոծել է նաև Սիրիայի տարածքում քրդերի դիրքերը:

Հիշեցնենք, որ թուրքական զինուժը Իրաքում քրդական բազաներին ավիահարվածներ հասցնում է պարբերաբար, սակայն ժամանակ առ ժամանակ դրանք ավելի ինտենսիվ բնույթ են կրում:

Միևնույն ժամանակ Թուրքիան գործողություններ է իրականացնում նաև Սիրիայի քրդերի դեմ՝ նպատակ ունենալով իր սահմանները «մաքրել» քրդերից: Սակայն Թուրքիայի այդ քայլերին դեմ է Միացյալ Նահանգները, որը ներկայում առայժմ աջակցում և սպառազինում է սիրիական քրդակակ կառույցներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *