ՌԴ 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են իրականացնում

Փետրվարի 6-ին Գյումրիում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են սկսել Հայաստանի բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են անում Հայաստաննի «Ալագյազ» զորավարժարանում:

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են անում Հայաստաննի «Ալագյազ» զորավարժարանում:

Ռազմաբազայի զինծառայողները իրականացնում են ՌՊԳ-7Բ տեսակի հակատանկային նռնականետերից կրակելու վարժանքներ:

Մինչև վարժանքներին անցնելը զինծառայողները ցանոթացել են ՌՊԳ նռնականետի կառուցվածքին և մարտական հնարավորություններին, ստուգվել են զինծառայողների զենքի հետ վարվելու անվտանգության կանոներին տիրապետելու աստիճանը:

Նռնականետորդները նաև թիրախների ուղղությամբ փորձնական կրակել են 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով: Վարժանքների յուրահատկությունն այն, որ այն իրականացվում է զորավարժարանի լեռնային հատվածում՝ ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա:

Վարժանքների ընթացքում զինծառայողները պետք է հրաձգություն իրականացնեն՝ կիրառելով ցերեկային և գիշերային տեսանելիություն ապահովող դիտարկման և թիրախավորման սարքավորումներ։ Թիրախները պայմանական հակառակորդի տանկեր են, որոնք տեղակայված են 250-300 մետր հեռավարության վրա:

Հավելենք, որ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *