Եմենցիները «Սկադ» հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին կից ռազմաբազային

Եմենի բանակը «մակերևույթ-մակերևույթ» դասի «Բորքան» հրթիռ է արձակել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի արևմուտքում գտնվող Ալ- Մուզայիմյահ բնակավայրում տեղակայված ռազմաբազայի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է արաբական AlMasdar News լրատվակայքը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայում սեփական աղբյուրներին։

Եմենցիների արձակած հրթիռը կարողացել է հաղթահարել սաուդյան հակաօդային պաշտպանության համակարգը և հասել է իր թիրախին:

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հրթիռը արձակվել է փետրվարի 5-ի երեկոյան, վիրավորների և սպանվածների մասին ոչինչ հայտնի չէ։

«Ցամաք-ցամաք» դասի «Բորկան-1» հրթիռ

«Ցամաք-ցամաք» դասի «Բորքան-1» հրթիռ

Թեև հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռն արձակել է «Եմենի բանակը», սակայն ամենայն հավանականությամբ հարվածն իրականացրել են Եմենում գործող շիադավան հութի զինյալները։

Սաուդյան Արաբիան հերքում է տեղեկությունը։ Քաղաքում հայտարարված է արտակարգ դրություն։ Նշվում է, որ Ռիադի բնակիչների շրջանում տարածված է, որ աղմուկը և պայթունը երկրաշարժի կամ երկնաքարի ընկնելու հետևանք են։

Նախկինում հութիները նույնպես հարվածել են Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, առաջին անգամ Սաուդների ուղղությամբ «Սկադ» բալիստիկ հրթիռ արձակել են 2015-ի  հունիսի 6-ին՝ թիրախավորելով Խամիս Մուշաիթում տեղակայված «Պրինս Խալեդ» ռազմաբազան: Հրթիռը սաուդյան զինված ուժերը վնասազերծել էին Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգից արձակված երկու հրթիռներով: Այնուհետև նույն թվականի հունիսի 29-ին հութիները «Սկադ» հրթիռով հարվածել են Սաուդյան թագավորության մայրաքաղաք ََԱլ-Ռիադից 700 կմ հարավ արևմուտք գտնվող ռազմաբազային։

Եմենում «քաղաքացիական» պատերազմի նոր փուլը սկսվել է 2014-ին: Հակամարտում են շիա հութիները և երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը: Շիա հութիներին օժանդակում է Իրանը, իսկ սուննիներին՝ արաբական պետությունների մեծ մասը, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:

One response to “Եմենցիները «Սկադ» հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին կից ռազմաբազային

  1. Pingback: Հութի զինյալների հրթիռակոծումից սպանվել է Եմենի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *