ԻՀՊԿ զորավարժությանը տեղական արտադրության ԶՀՀ-ներ, ռադարային համակարգեր են ներառվել

Փետրվարի 4-ին Իրանի հյուսիսարևելյան Սեմնան նահանգում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը սկսել են «Վելայեթի երկնքի պաշտպաններ» զորավարժությունը: 

Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանական արտադրության «Խորդադ-3» զենիթահրթիռային համակարգ

Իրանական արտադրության «Խորդադ-3» զենիթահրթիռային համակարգ

Զորավարժությանը ներգրավվել են «Սու» կործանիչներ, տեղական արտադրության «Ղադիր»,  «Մաթլա օլ Ֆաջր», «Քավեշ»  ռադարային համակարգեր,  ՌԷՊ միջոցներ, 75 կմ հեռահարության «Խորդադ 3», «Սայյադ 2»  և 60 կմ հեռահարությամբ «Թաբաս» հրթիռային համակարգեր։

«Ղադիր» ռադարային համակարգը  ունակ է մինչև 1100 կմ հեռավորության  վրա հայտնաբերել բալիստիկ հրթիռներ, «Մաթլա օլ Ֆաջրը» մինչև 500 կմ հեռավորության վրա  հայտնաբերում է ԱԹՍ-ներ, ինքնաթիռներ , իսկ «Քավեշը» մինչև 150 կմ հեռավորության վրա հայտնաբերում է  թևավոր հրթիռներ, ցածր բարձրության վրա գտնվող օդային թիրախներ։

«Վելայեթի երկնքի պաշտպաններ»  զորավարժության  նպատակը «երկրի պաշտպանական հզորությունը, բազմակողմանի պատրաստավությունը» ցույց տալն է։ Այն ընդգրկում է  35 հազար քկմ տարածք։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Իրանի բանակի «Խաթեմ ալ Անբիա»  ՀՕՊ ստորաբաժանմումը անցկացրեց  «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժությունը, որի ժամանակ  փորձարկվեցին  տեղական արտադրության ռադարային, հրթիռային համակարգեր, ռադիոէլեկտրոնային հետախուզության կայաններ։

Իրանական արտադրության «Սայադ-2» զենիթահրթիռային համակարգ

Իրանական արտադրության «Սայադ-2» զենիթահրթիռային համակարգ

Իրանական արտադրության «Մաթլա օլ Ֆաջր» ռադարային համակարգ

Իրանական արտադրության «Մաթլա օլ Ֆաջր» ռադարային համակարգ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *