Բելառուսի նախագահը Ռուսաստանին առաջարկել է իրենց տրամադրել 20 ինքնաթիռ՝ ռազմաբազա տեղակայելու փոխարեն

Փետրվարի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկել է Ռուսաստանին Բելառուսում ռազմաբազա ստեղծելու փոխարեն իրենց տրամադրել 20 ինքնաթիռ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ ԶՈւ Սու-27 կործանիչներ

ՌԴ ԶՈւ Սու-27 կործանիչներ

«Ում են հարկավոր այն 10 ինքնաթիռները, որ Ռուսաստանը ուզում էր տեղակայել Բաբրույսկում:… Ես ասում եմ տվեք մեզ 20 ինքնաթիռ, մենք հիանալի դպրոց ունենք… Ի՞նչ ռազմական նշանակություն կարող է ունենալ այդ ռազմաբազան», — ասել է Լուկաշենկոն:

Բելառուսում ռուսաստանյան ռազմաբազա ստեղծելու հարցը սկսվել է ակտիվորեն քննարկվել դեռևս 2010 թվականից: 2013-ի դեկտեմբերի մամուլում սկսել են նյութեր տարածվել, որ Ռուսաստանը Բելառուսի Բարանովիչի շրջանի ռազմական օդնավակայանում տեղակայել է ՍՈւ-27 կործանիչ, որոնք անցել են մարտական հերթապահության Բելառուսի ռազմաօդային ուժերի հետ միասին:

2013-ին մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Ռուսաստանը նախատեսվում է ավիաբազա ստեղծել Բելառուսի արևմտյան Գրոդնոյի մարզի Լիդե քաղաքում՝  Լեհաստանի և Լիտվայի սահմանից ոչ հեռու:

2014-ի վերջին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, 2015-ից Բաբրույսկի օդնավավակայանում տեղակայվելու է 12 միավոր ՍՈւ-27 կործանիչ, 2 միավոր ՍՈւ-27ՈւԲ ուսումնամարտական կործանիչ և 4 միավոր Մի-8 ուղղաթիռ: Սակայն այս ծրագիրը չի իրականացվել, իսկ Լուկաշենկոն էլ հայտարարել է, որ չի նախատեսվում ստեղծել ռուսաստանյան ռազմաբազա Բելառուսի տարածքում:

Ռուսաստանի և Բելառուսի միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման համար մինչև այս Մոսկվան անվարձահատույց Մինսկին է փոխանցել նաև Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգեր: Ավելին, Ռուսաստանն արդեն հասցրել է նաև վերանորոգել համակարգերն ու վերադարձնել Բելառուսին:

Իսկ ներկայում արդեն Բելառուսն է իր սպառազինության մի մասը փոխանցում երրորդ երկրի: Մասնավորապես, Սերբիան ու Բելառուսը պայմանավորվել են, որ վերջինս սերբական կողմին անվարձահատույց փոխանցելու է 8 միավոր ՄիԳ-29 կործանիչ և 2 միավոր Բուկ-Մ1 զենիթահրթիռային համալիր:

Ավելին, մայիսին Բելառուսի և Սերբիայի միջև կստեղծվի ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողով, որի հիմնական նպատակներից է Սերբիային մասնավորապես Ս-300Վ համակարգերի փոխանցումը քննարկելու հարցը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *