Իրանը միջուկային մարտագլխիկ կրելու ունակ թևավոր հրթիռ է փորձարկել. Die Welt

Իրանական արտադրության «Սոումար»  թևավոր հրթիռը, որն ունակ է միջուկային մարտագլխիկ կրել, փորձարկվել է հունվարի 29-ին։ Հրթիռի թռիչքի հեռավորությունը 2000-3000 կմ է, փորձարկման ժամանակ այն անցել է 600 կմ։ Այս մասին հայտնում  է գերմանական Die Welt պարբերականը՝ հղում անելով հետախուզական աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ սա իրանական այս հրթիռի հաջող փորձարկման մասին առաջին հայտնի դեպքն է։

Իրանական արտադրության «Սոումար» թևավոր հրթիռ

Իրանական արտադրության «Սոումար» թևավոր հրթիռ

Թևավոր հրթիռն Իրանն առաջին անգամ ցուցադրել է 2015-ին։ Հրթիռը նախատեսված է ցամաքային թիրախները խոցելու համար։

Իրանական կողմը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հաստատել էր բալիստիկ հրթիռի փորձարկման մասին լուրերը։ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հայտարարել էր, որ հրթիռի փորձարկումը երկրի պաշտպանական դոկտրինի շրջանակներում է, և այն չի խախատում ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը։ Նախարարը  փորձարկումը համարել էր  հաջողված։

Իր հերթին ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռի փորձարկումը համարում է միջուկային համաձայնագրի խախտում և արդեն նախատեսում է  նոր պատժամիջոցներ  կիրառել Իրանի դեմ։ Միաժամանակ ԱՄՆ Կոնգրես է մտցվել «Իրանի նկատմամբ զինված ուժեր կիրառելու մասին» բանաձև, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը  Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու համար կարող է ռազմական ուժ կիրառել։

Իրանական արտադրության «Սոումար» թևավոր հրթիռ

Իրանական արտադրության «Սոումար» թևավոր հրթիռ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *