ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղը հակաօդային պաշտպանության վարժանքներ է արել

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի Կասպյան նավատորմիղի նավերի ՀՕՊ հաշվարկները իրականացրել են պայմանական թշնամու ավիացիան ոչնչացնելու զորավարժություն: Այս մասին փետրվարի 1-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Կասպյան նավատորմիղի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը

Կասպյան նավատորմիղի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը

Զորավարժությանը ներգրավված է եղել ՌԴ ԶՈւ շուրջ 20 նավ, կատերներ, այդ թվում նաև «Թաթարստան» և «Դաղստան» հրթիռանավերը և «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վոլգոդոնսկ» «Մախաչկալա», «Աստրախան» փոքր հրթիռային նավերը:

Զորավարժության ընթացքում նավատորմիղի ղեկավարման կենտրոնի հերթապահ խումբը ստուգել է նավերի և դրանց տեղակայման վայրերի վրա օդային հարձակման ժամանակ ՀՕՊ ստորաբաժանումների ուժերի և միջոցների ղեկավարման կազմակերպումը:

Պայմանական հակառակորդի ավիացիայի միջոցները ոչնչացնելու համար զինծառայողները օգտագործել են «Պալաշ», «Պալմա» զենիթահրետանային կայաններ և ԱԿ-630 հրետանային կայաններ:

Հիշեցնենք, որ Կասպյան նավատորմիղի նավախմբերի հիմնական տեղակայման բազաներում՝ Աստրախանում և Մախաչկալայում, անցկացվել է նաև ստորջրյա դիվերսանտների հայտնաբերման և ոչնչացման զորավարժություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *