ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում անցկացվել են հրամանատարական հավաքներ

Հունվարի 23-ից 27-ը ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաքներ: Իրականացվել են մարտավարական, մարտական և զորահավաքային, բարոյահոգեբանական, տեխնիակական, թիկունքային խնդիրների վերաբերյալ տեսական ու գործնական պարապմունքներ:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը՝ հավելելով, որ հավաքներն անցկացվել են Զինված ուժերի մարտական պատրաստության 2017թ. ուսումանական տարվա պլանի համաձայն:

ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում անցկացվել են հրամանատարական հավաքներ

ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում անցկացվել են հրամանատարական հավաքներ

Հավաքների անցկացման ուսումնական նպատակը եղել է մասնակիցների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների ստուգումը մարտական պատրաստության հիմնական առարկաներից, ստորաբաժանումների ղեկավարման մեթոդական պատրաստվածության կատարելագործումը մարտական պատրաստության գործընթացի պլանավորման ու կազմակերպման ուղղությամբ:

Հավաքները ղեկավարել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, ով խոսել է զորամիավորմանն առաջադրված խնդիրների, դրանց կատարման եղանակների և ուղիների մասին: Դասախոսություններում ներկայացվել է նաև «Ազգ-բանակ» գաղափարի էությունը, անդրադարձ է կատարվել «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքներով ծառայության կազմակերպման հարցերին:

Բանակային կորպուսի հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը ըստ ուղղությունների անցկացրել են մարտավարական, մարտական և զորահավաքային, բարոյահոգեբանական, տեխնիակական, թիկունքային խնդիրների վերաբերյալ տեսական ու գործնական պարապմունքներ` միտված սպայակազմի գիտելիքների ու մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը:

One response to “ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսում անցկացվել են հրամանատարական հավաքներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *