Սև ծովում մեկնարկում է ՆԱՏՕ-ի ամենամյա զորավարժությունը

Փետրվարի 1-ին Սև ծովի ջրային տարածքում կմերկնարկի ամենամյա «Ծովային վահան-2017» զորավարժությունը, որին ներգրավվելու են ՆԱՏՕ-ի և 7 անդամ երկրների նավատորմեր: Կներգրավվեն նաև կառույցի անդամ չհանդիսացող Ուկրանիայի ստորաբաժանումները:  Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ փոխանցելով Ռումինիայի ռազմածովային ուժերի կայքից ստացած տեղեկությունը:

Զորավարժությանը ներգրավվում են Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Թուրքիայի, ԱՄՆ, Կանադայի, Իսպանիայի և Ուկրաինայի շուրջ 2800 զինծառայող: Ներգրավվելու են՝ Ռումինիայի 11 ռազմանավ և 4 ինքնաթիռ, մյուս մասնակից երկրների՝ 6 ինքնաթիռ և 5 ռազմանավ:

Նշվում է, որ զորավարժության ընթացքում փորձարկվելու են օդային, ջրային և ցամաքային վտանգների դեմ պայքարի մեխանիզմներ: Զորավարժության տարածքը կազմելու է շուրչ 80 հազ. քառ. մ:

One response to “Սև ծովում մեկնարկում է ՆԱՏՕ-ի ամենամյա զորավարժությունը

  1. Pingback: Սև ծովում միջադեպ է գրանցվել ամերիկյան ռազմանավի և ՌԴ օդուժի մասնակցությամբ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *