Եմենում հութի զինյալները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՌԾՈւ ֆրեգատին

Հունվարի 30-ին հութիական ցեղերի զինյալ խմբավորումը հարձակվել է Եմենի արևմտյան ափին Սաուդյան Արաբիայի ռազմածովային ուժերի ֆրեգատի վրա: Սպանվել է նավի անձնակազմի երկու անդամ, 3-ը՝ վիրավորվել: Այս մասին հունվարի 31-ին հայտնել է Reuters գործակալությունը:

Սաուդյան Արաբիայի ՌԾՈւ Ալ-Մադինա դասի ֆրեգատ

Սաուդյան Արաբիայի ՌԾՈւ Ալ-Մադինա դասի ֆրեգատ

Սաուդյան Արաբիայի հայտարարությամբ՝ ֆրեգատը հարձակման է ենթարկվել պայթուցիկ սարքերով լցված երեք կատերով: Հութիները հայտնում են, որ ֆրեգատին հարվածել են հականավային հրթիռով:

Հարձակման ենթարկված ֆրեգատը պատկանում է Սաուդյան Արաբիայի ՌԾՈւ «Ալ-Մադինա» դասին, կառուցվել է 1980-ական թվականներին Ֆրանսիայում, ներկայում Սաուդյան Արաբիայի ռազմածովային ուժերում առկա է այս դասի 4 նավ, որոնց hիմանական սպառազինությունը «ցամաք-ցամաք» տիպի «Օտոմատ» և «ցամաք-օդ» տիպի «Կրոտալ» հրթիռներն են:

Հարձակման տեսագրությունը՝ այստեղ:

2015-ի մարտից ընդդեմ հութիների  Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Պարսից ծոցի արաբական 9 երկրների ստեղծած դաշինքը (կազմում են  Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի)  ավիահարվածներ են հասցնում Եմենում հութիների դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *