Հայտնի է դարձել 2016 և 2013 թթ. Ադրբեջանի թաքցրած երկու կորստի մասին

Սոցցանցերում հայ օգտատերերը պարզել են, որ 2016 թ. օգոստոսի 17-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Խանիշզադե Ռյովշան Հուսեյն օղլուն (Xanişzadə Rövşən Hüseyn oğlu): Բացի այդ, ադրբեջանական սոցցանցերի գրառումներից Razm.info-ին հայտնի է դարձել 2013 թ. Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբասով Փենահ Թահիր օղլուի (Abbasov Pənah Tahir oğlu) մահվան մասին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև լրատվամիջոցները, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, այս զինծառայողների մահվան մասին ևս որևէ տվյալ չէին հաղորդել:

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Խանիշզադե Ռյովշան Հուսեյն օղլուն (Xanişzadə Rövşən Hüseyn oğlu)

Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայող Խանիշզադե Ռյովշան Հուսեյն օղլուն (Xanişzadə Rövşən Hüseyn oğlu)

Խանիշզադե Ռյովշանի մահվան մասին հայտնի էր դարձել դեռևս 2016 թ. սեպտեմբերին, երբ զինծառայողի լուսանկարներն ու անունն ուղարկել էր Ռազմինֆոյի մեր ընթերցողներից մեկը: Սակայն այդ ժամանակ դեռևս չէր հաջողվել պարզել Խանիշզադեի մահվան ամսաթիվը և որոշ այլ մանրամասներ։

Սակայն երեկ՝ հունվարի 29-ին, սոցցանցերի որոշ հայ օգտատերերի շնորհիվ նաև պարզվեց, որ զինծառայողը մահացել է 2016 թ. օգոստոսի 17-ին: Դատելով առկա տեղեկություններից՝ Ռյովշան Խանիշզադեն մահացել է մարմնամարզության ընթացքում՝ սրտի կանգի հետևանքով:

Աբասով Փենահի մահվան մասին հայտնի է դարձել սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից: Նշվում է, որ Աբասովը ծնվել էր 1982 թ., ավարտել է Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանը: Ծառայել է Դաշքեսանի շրջանի Քոշբուլաղ գյուղի տարածքում տեղակայված զորամասում՝ որպես հետախույզ-սպա:

2012-ին տեղափոխվել է Բեյլագանի շրջանի զորամասերից մեկը և ծառայությունը շարունակել որպես հետախուզական ստորաբաժանման հրամանատար: Ըստ առկա տեղեկությունների՝ մահացել է 2013 թ. հունիսի 8-ին՝ ավտովթարի հետևանքով:

Աբասով Փենահ Թահիր օղլուի գերեզմանաքարը

Աբասով Փենահ Թահիր օղլուի գերեզմանաքարը

Այսպիսով՝ 2016 թ. Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստների թիվը հասնում է 154-ի, իսկ 2013 թ.՝ 83-ի: Սակայն, ինչպես արդեն բազմիցս նշել ենք, այս տվյալներն ամբողջական չեն, ու ադրբեջանական կողմի իրական կորուստների թիվը շատ ավելի մեծ է:

One response to “Հայտնի է դարձել 2016 և 2013 թթ. Ադրբեջանի թաքցրած երկու կորստի մասին

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հունվարին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *