ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարին

Հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին

Կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության մի շարք հարցերի, այդ թվում՝ արհեստավարժ սերժանտների պատրաստության, ռազմաբժշկական և ինժեներական կարողությունների զարգացման ուղղությամբ:

Ավելացնենք, որ Կանզասի գվարդիայի մասնագետները պարբերաբար մարզում են ՀՀ ԶՈւ սերժանտների խմբեր: Վերջին նմանատիպ մարզումը եղել է 2016 թ. օգոստոսին՝ Կանզասում:

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդգծել է, որ 15 տարի առաջ ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև մեկնարկած համագործակցությունը կայուն կերպով զարգանում է:

Հիշեցնենք նաև, որ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարությանը 2016 թ. սեպտեմբերին ընդունել էր ՀՀ պաշտպանության նախկին նախպարար Սեյրան Օհանյանը:

One response to “ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *