Հունվարի 29-ին հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 1 կորստի մասին

Հունվարի 29-ին սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումներից հայտնի է դարձել, որ ամենայն հավանականությամբ նույն օրը Թովուզի շրջանի Էլիբեյլի (Əlibəyli) գյուղի մոտ տեղակայված զորամասի դիրքերից մեկում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ֆաթաև Խանալին (Xanəli Fəttayev):

Թարմացում. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չի հայտնել զինծառայողի սպանվելու մասին։ հունվարի 30-ին հայտնել է, որ զինծառայող  Ֆաթաև Խանալին Ղարիբալի օղլուն (Qəribəli oğlu) ինքնասպանություն է գործել:

Առայժմ սոցցանցերում շրջանառվող երկու հիմնական վարկածների համաձայն՝ զինծառայողը ինքնասպան է եղել, կամ սպանվել է «հակառակորդի կրակոցից»։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ֆաթաև Խանալին (Xanəli Fəttayev)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Ֆաթաև Խանալին (Xanəli Fəttayev)

Խանալին զորակոչվել էր 2016 թ․ հոկտեմբերին՝ Ադրբեջանի Լերիկի շրջանի զինվորական կոմիսարիատից։ Ծառայության սահմանված ժամկետը պետք է կազմեր 1 տարի 6 ամիս։ Առայժմ այլ տվյալներ հայտնի չեն։

Ավելացնենք, որ 2017 թ․ հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ առնվազն 4 սպանված զնծառայողի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *