Ռազմաշաբաթ. Հայաստան. 22 – 28 հունվարի, 2017

Հայկական բանակը ունեցել է կորուստներ • 1,5 մլրդ դրամ կուղղվի ՊԲ դիրքերի կահավորմանը • Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի առաջին վճարները նախատեսվում են խորհրդի ձևավորվելուց հետո • 200 մլն վարկով գնած սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է • Զինծառայողների աշխատավարձերը 2017-ին չի բարձրանա • ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կմեկնի Իրան •  ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսում հրամանատարական հավաքներ են անցկացվել • Հայաստանը 2 մլրդ դրամ կուղղի ռուսական վարկով զենքի գնման համաֆինանսավորմանը • ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի զինծառայողները վերապատրաստվում են Ռուսաստանում • ՀՀ ՊՆ-ում հավաքվել էին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները • ԵԱՀԿ դիտարկում Արցախի Մարտակերտի շրջանի ուղղությամբ • ՀՀ նախագահը պարգևատրել է ՀՀ ԶՈւ շուրջ 200 զինծառայողի և ազատամարտիկի

5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ • Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների • ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպումը • Վիգեն Սարգսյանի ասուլիսը

5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ • Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների •  .Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպումը • Վիգեն Սարգսյանի ասուլիսը

• Հունվարի 22-ին ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Ուլուբաբյանը:

Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Գալստյանի մարմինը՝ մահացու հրազենային վնասվածքով:

Հունվարի 26-ին ՀՀ ՊՆ պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Նրան տեղափոխել են զորամասի բուժկետ, որտեղ Ափինյանի մոտ գրանցվել է կենսաբանական մահ:

• Հունվարի 25-ի նիստի ընթացքում Արցախի կառավարությունը հաստատվել է 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Այս որոշումներով նախատեսվում է ՊԲ առաջնագծի դիրքերի կահավորմանը և հողային աշխատանքների իրականացմանը ուղղել լրացուցիչ 1,5 մլրդ դրամ:

• Առաջիկա օրերին կձևավորվի զինծառայողների ապահովագրման հիմնադրամի խորհրդի կազմը, որը կհաստատի վճարների տրման կարգը, այնուհետև խորհրդի ձևավորվելուց հետո առաջին իսկ ամսվա մեջ կարվեն առաջին վճարները: Այս մասին պաշտպանության նախարարը հայտնեց ՀՀ ՊՆ վարչական համալիրում իր ասուլիսի ժամանակ։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ասուլիսը

• «200 մլն վարկով գնված տեխնիկայի մի մասն արդեն Հայաստանում է և մատակարարված է զինված ուժերին, դրված է ծառայության։ Մյուս աշխատանքները շարունակվում են ըստ ժամանակացույցի», — նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 27-ին՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում իր ասուլիսի ժամանակ։

Նույն ասուլիսի ժամանակ նախարարը հայտնել է, որ առաջիկա օրերին մեկնելու է Իրան։ Պատասխանելով Ռազմինֆոյի հարցին՝ նախարարը նաև տեղեկացրել է, որ 2017թ․ բյուջեն հաստատվել է, և դրանում զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ։

• Հունվարի 16-ից 20-ը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում անցկացվել են հրամանատարական հավաքներ՝ ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների մասնակցությամբ:

• 2017 թվականի հունվարից սկսած Հայաստանի ԶՈւ զինծառայողները ՌԴ ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնում լրացուցիչ մասնագիտական դասընթաց են անցնում, որը տևելու է 2-3 ամիս:

• Հունվարի 19-ին ընդունած որոշումներից մեկով ՀՀ կառավարությունը մոտ 2,1 մլրդ դրամ կհատկացնի Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկով զենքի գնման 5 պայմանագրերի համաֆինանսավորմանը։

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը

• Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդների ասոցիացիայի հետ ամփոփիչ հանդիպումը:

• Հունվարի 28-ին Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պարգևատրել է ԶՈւ մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների:

• Հունվարի 24-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

One response to “Ռազմաշաբաթ. Հայաստան. 22 – 28 հունվարի, 2017

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *