Այս տարի զինծառայողների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում

2017թ․ բյուջեն հաստատվել է, և դրանում զինծառայողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ի ասուլիսի ժամանակ Razm.info-ի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Վիգեն Սարգսյանը նշել է, որ թեև այս տարի աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ, բայց զինված ուժերի սպայական կազմի աշխատավարձերն արդեն բավական գերազանցում են Հայաստանի միջին աշխատավարձի չափը։ Նախարարի խոսքով՝ սա բավարար չէ, և անհրաժեշտ է սանդղակավորում անել։

Բացի դրանից, Վիգեն Սարգսյանը նշել է, որ զինծառայողները նաև շուտ են գնում թոշակի, և դրա շնորհիվ կարող են քաղաքացիական ոլորտներում շարունակել աշխատել։ Ընդ որում, ըստ նախարարի, թոշակի անցած սպաների ունակությունները ամբողջովին չեն գնահատված։ Մասնավորապես Վիգեն Սարգսյանը օրինակ բերեց, որ ստորաբաժանումներ ղեկավարած սպաները կարող են լավագույն թեկնածուներ լինել անձնակազմի կառավարման գործառույթներում։

One response to “Այս տարի զինծառայողների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *