Ղազախստանը ստացել է Մի-35Մ ուղղաթիռների առաջին խմբաքանակը

Ղազախստանը արդեն ստացել է Մի-35Մ մարտական ուղղաթիռների առաջին խմբաքանակը: 4 միավոր ուղղաթիռները արդեն Ղազախստանի հարավում գտնվող մշտական տեղակայման բազայում են: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, հայտնում է Ղազախստանի ՊՆ կայքը:

Ղազախստանը Մի-35 ուղղաթիռներով սկսել էր հետաքրքրվել դեռևս 2015-ին, իսկ ավելի ուշ՝ 2016-ի հունիսին Ղազախստանի պաշտպանության նախարարի տեղակալը լրագրողներին հայտնել էր, որ Ղազախստանն 2016-ին Ռուսաստանից 4 միավոր Մի-35Մ մարտական ուղղաթիռներ է ձեռք բերելու: Միաժամանակ «Ռուսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգի փոխտնօրեն Ալեքսանդր Շերբինին հայտնել էր, որ ուղղաթիռների առաջին մատակարարումները սկսվելու են 2016-ի վերջին:

Այնուամենայնիվ հատկանշական է, որ հունվարի 11-ին նույն «Ռուսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգը հայտնել էր, որ 2018-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությանը կմատակարարի 4 միավոր Մի-35Մ մարտական ուղղաթիռ:

Մի-35Մ-ը Մի-24 ուղղաթիռի արդիականացումներից է: Համեմատած բազային ուղղաթիռի հետ՝ թարմացվել են ռադիոէլեկտրոնային սարքավորումները, բարելավվել է մանևրայնությունը և որոշ չափով ընդլայնվել են ուղղաթիռի կրակային հնարավորությունները։

Ուղղաթիռը շահագործող երկրներից են Ռուսաստանը, Իրաքը, Վենեսուելան, Բրազիլիան, ինչպես նաև Ադրբեջանը։ Վերջինին Մի-35Մ-երի մատակարարումն ավարտել է 2014-ի հունվարին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *