Թուրքիան մեկամսյա ձմեռային վարժանքներ է անցկացնում Կարսում. (քարտեզ)

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է Կարսում մեկամսյա վարժանքների անցկացման մասին` տարածելով «ժամանակավոր անվտանգության գոտի» հայտարարված տարածքների և մուտքի արգելքի կոորդինատները 2016-ի հունվարի 16-ից փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածներում: Այս մասին հունվարի 23-ին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Հրապարակված կոորդինատներից պարզ է դառնում, որ վարժանքներն անցկացվելու են Կարսի օդանավակայանի և Աքբաբա քաղաքի միջև ընկած տարածքում տեղակայված «Աքբաբա» զորավարժարանում։ Ավելացնենք, որ համաձայն հրապարակված տեղեկության՝ Կարսում վարժանքներ անցկացվել են նաև 2016 թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 30-ը: Մինչ այս թուրքական կողմն այդ վարժանքների մասին հստակ տվյալներ չէր տրամադրել:

Հայտարարությունում ընդգծվում է, որ զորավարժության ընթացքում կրակի արձակման բարձրությունը չպետք է գերազանցի 14000 ֆուտը (մոտավորապես 4267 մ)։ Ավիաուղիների անվտանգությունն ապահովելու նպատակով վարժանքները կոորդիանցվելու են Կարսի օդանավակայանի ղեկավարության հետ համատեղ։

Թուրքական զինուժը Կարսի զորավարժարանում յուրաքանչյուր տարի 2-4 անգամ նմանատիպ վարժանքներ է անցկացնում: 2014-ի ձմռանը Կարսում անցկացվող վարժանքներին մասնակցել են նաև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները:

One response to “Թուրքիան մեկամսյա ձմեռային վարժանքներ է անցկացնում Կարսում. (քարտեզ)

  1. Pingback: Թուրքկան զինուժը Կարսում ձմեռային վարժանքներ է անցկացնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *